Ահաբեկչություն Փարիզում. կա զոհ

Ահաբեկչություն Փարիզում. կա զոհ

Անհայտ անձը Փարիզում սպանել է ոստիկանության սպային իր իսկ տան դիմաց եւ փակվել վերջինիս տանը` պատանդ վերցնելով տան բնակիչներին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի արվարձաններից Մանյանվիլում, որը գտնվում է ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ջոկատայինները: Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: