«Խոշոր ատկատներ» թերթերի գնման գործընթացում (ֆոտո)

«Խոշոր ատկատներ» թերթերի գնման գործընթացում (ֆոտո)

Իշխանության վերին օղակներում լծվել են ատկատներ «բռնելու» գործին, պետական հիմնարկներում կոռուպցիա փնտրելու հույսով մանրազննին ուսումնասիրում են գնումների, հաստիքների, աշխատավարձերի մասին փաստաթղթերը:



Եւ ահա, այդ գործին լծված պաշտոնյաններից մեկը մի «դարակազմիկ» ատկատ է բացահայտել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետարանը «Առավոտ» օրաթերթը գնում է 290 դրամով, իսկ «Հայաստանի Հանրապետությունը» եւ «Չորրորդ իշխանությունը»՝ 270 դրամով: «Հիմա որ ասենք՝ ինչի 290 դրամով, կասեք՝ սաղ կոռուպցիան թողել, թերթի վաճառքի դեմ եք պայքարում»,-մեր վերահաս հարցը կանխելով` ասում է աղբյուրը ու սփոփում, թե դե ոչինչ, քայլ չեն ձեռնարկելու, մամուլին իրենց դեմ չեն հանելու, ուղղակի տեղեկացնելու համար է ասել:



Հավելենք, որ կրպակներում «Առավոտը» եւ «Չորրորդ իշխանության» թերթերը վաճառվում են 200 դրամով, իսկ «Հայաստանի Հանրապետությունը»՝ 100 դրամով: