Կենսաթոշակներն արդեն փոխանցվել են վճարային կազմակերպություններին

Կենսաթոշակներն արդեն փոխանցվել են վճարային կազմակերպություններին

2016թ.-ի հուլիս ամսվա կենսաթոշակների ֆինանսավորումը և վճարման ցուցակների տրամադրումը վճարահաշվարկային կազմակերպություններին հուլիսի 1-ի դրությամբ կատարվել է: Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացողների հաշիվներին հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումն այս պահի դրությամբ իրականացվել է, իսկ կանխիկ եղանակով ստացողներին խնդրում ենք դիմել «Հայփոստ» ՓԲԸ:



Այս մասին տեղեկանում ենք Սոցիալական ապահովության պետական ծառայությունից: