Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 1-ից 4-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 1-ից 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:



Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 39-ը:
Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 6, կողոպուտի, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք:



Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։



Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



ՀՀ ոստիկանություն