Չգիտեմ, թե ոնց եմ դիմացել, երևի Աստված ա ինձ պահել. Արայիկ Խանդոյանի մայր (տեսանյութ)

Չգիտեմ, թե ոնց եմ դիմացել, երևի Աստված ա ինձ պահել. Արայիկ Խանդոյանի մայր (տեսանյութ)

«Առողջական վիճակը բարդ է, չեն թույլ տվել տեսնել, անհիմն բռնել, տարել են, որ Արայիկի եղբայրն է: Սնայպերով ուզել են Արայիկիս գլխին խփել, թեքությամբ է անցել, երկրորդ անգամ անօդաչու սարք են ուղարկել, վերևից խփել են էն վիրավոր ոտքին, որի կաստիլները մի քանի տարի առաջ է ձեռքից վայր դրել»: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ պատմեց Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մայրը:



Տիկին Ռիման բոլորին շնորհակալություն է հայտնում իրեն աջակցելու, իր որդիների կողքին կանգնելու համար, բայց միայն մի բան է ուզում՝ ազատություն Արարատին և Արայիկին։



«Ես չգիտեմ, թե ես ոնց եմ դիմացել, երևի Աստված ա ինձ պահել։ Դատավորը, եթե նորմալ մարդ լինի... կսպասեմ, որ իմ էրեխեն անհիմն տեղը չպահեն, հիմա տեսնես ինչ հոդվածներ են դնում, որ կարենան դատապարտեն, իրենք աշխարհի կողմից դատապարտված են... Ամբողջ գրքերում, թերթերում, ամբողջ Ղարաբաղի չաստերում իմ Արայիկիս նկարն է կպցրած»։



Մանրամասները տեսանյութում: