Օբաման պատրաստ է իր դուստրերին բանակ ուղարկել

Օբաման պատրաստ է իր դուստրերին բանակ ուղարկել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ չէ այն բանին, որ իր դուստրերը ծառայեն ԱՄՆ Զինված ուժերում: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Վիրջինիա նահանգի Ֆորտ Լի կայանքի հետեւակային զորակազմի հետ հանդիպման ժամանակ:



CNN-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահին հարց է ուղղվել, թե արդյոք նա համաձայն կլիներ, եթե իր տասնութամյա Մալիա եւ տասնհինգամյա Սաշա դուստրերը ցանկանային զինվորագրվել: Ի պատասխան Օբաման պատասխանել է. «Ես կասեի՝ դե ում եք սպասում էլ, անցեք գործի»: Վերջինս պատմել է նաեւ իր զինհաշվառման կանգնելու մասին:



«Այն ժամանակ դեռ նոր էր ավարտվել Վիետնամական պատերազմը: Ակտիվ ռազմական գործողություններ չկային ոչ մի տեղ, եւ ես ընտրեցի այլ ճանապարհ ու չուզեցի գնալ բանակ»,- ասել է ԱՄՆ նախագահը եւ հավելել, որ որպես սենատոր աշխատել է զինվորականների եւ վետերանների հետ եւ հպարտ է այն իրողությամբ, թե ինչ մակարդակում է գտնվում ամերիկյան բանակը:



«Եթե Մալիան եւ Սաշան ուզեն զինվորական դառնալ, ես հպարտ կլինեմ նրանց համար: Իհարկե կստեմ, եթե ասեմ, թե չեմ անհանգստանա, ի վերջո երեխաները մնում են երեխաներ, եւ ծնողը միշտ ուզում է, որ նրանք կյանքն անցկացնեն գիշերազգեստում, եթե նման հնարավորություն կա, սակայն ես անկեղծորեն հպարտ կլինեի նրանց համար»: