Պետք է անենք բիզնես-պրոյեկտներ ամեն մարզի համար. Իգնատի Առաքելյան

Պետք է անենք բիզնես-պրոյեկտներ ամեն մարզի համար. Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ կառավարության նոր ծրագրում կապված գյուղատնտեսության ոլորտի հետ կան նոր ծրագրեր, նոր տեխնոլոգիաներ՝ ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ, որպեսզի զարգանա տնտեսությունը, խոշորացում՝ կոպերիացիաների և ֆերմերային տնտեսությունների. «Երեկ ես եղել եմ Գեղարքունիքի մարզում, տեսա ֆերմերային տնտեսություններ, որոնք խոշորացել են և արդյունավետ աշխատում են: Գյուղտեխնիկայի մասով շատ բաց տեղեր ունենք, պետք են դրամշնորհներ, որպեսզի գյուղտեխնիկա ներմուծենք»:



-Այսինքն՝ դրամաշնորհներ են պետք, պետությունը գումար չունի դրա համար:



Դա գաղտնիք ա՞:



-Դեմքով դեպի գյուղացին շրջվելո՞ւ եք:



Իհարկե, միշտ, իմ աշխատանքը դեմքով դեպի գյուղը լինելն է:



-Կարծիքներ կան, որ գյուղատնտեսությունը Հայաստանում 18-րդ դարի տեխնոլոգիաներով է աշխատում, սակայն վարչապետը խոսում է օր առաջ բարեփոխումներ կատարելու մասին, այս չեղած ռեսուրսներով ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից ոլորտը հանելը:



Բոլորը միասին. գյուղացիները իրենց հերթին, կառավարությունը իր հերթին, բիզնես-ներդրողները իրենց հերթին, պետք է բոլորը միանան, որ այդ 18-րդ դարը ով ասել ա, գանք հասնենք 21-րդ դար, դա երկար ճանապարհ է, մեկ օրում չի լինի: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որը այսօր չունենք, որպեսզի ներդնենք և զարգացնենք, քայլ առ քայլ պետք է անենք:



-Գները շատ ցածր են, գյուղացիները սնանկանում են:



Ես երեկ հանդիպել եմ կարտոֆիլագործների հետ, դա այդքան էլ այդպես չի, ոնց որ ներկայացվում է, կան միջնորդներ, որոնք գնում են ցածր գնով և առաջարկ է արվել, որ ֆերմերները միանան և ստեղծեն իրենց միավորումը և իրենք մատակարարեն ՊՆ ավելի բարձր գնով, ինչին որոշ ֆերմերներ ասացին, որ տենց լինի, մեզ ձեռ չի տա, որովհետև մենք չենք տեղավորվի էդ գների մեջ, բոլոր դեպքերում՝ մարզպետները, համայնքի ղեկավարները կօգնեն ֆերմերներին միանալ և միասին ներկայացնեն իրենց գինը:



-Ամեն տարի պարզվում է, որ հակակարկտային կայանները օգուտ չեն տալիս, որևէ փոփոխություն նախատեսվո՞ւմ է:



Դա այդպես չէ, իրենց օգուտ տալիս են, ես ԱԻ նախարարի հետ խոսել եմ, այսօրվա ծածկվող տարածքը շատ քիչ է, քան պահանջարկը և այդտեղ էլ գումարներ են անհրաժեշտ, որպեսզի ներդրումներ կատարվի և ամբողջ տարածքը ծածկվի հակակարկտային կայաններով: Որոշ պտղատու այգիներում, իհարկե, ցանցը ավելի արդյունավետ կլինի: Դրա մասին մենք պետք է խոսենք և ծրագրում այդ մասին կա, որ երեք ամսվա ընթացքում պետք է հայեցակարգ ներկայացվի:



-Պարոն Առաքելյան, նշեցիք, որ բիզնեսմենները պետք է քայլեր ձեռնարկեն, ո՞ւմից ակնկալիքներ ունեք, գաղտնիք չէ, որ կան բազմաթիվ օլիգարխներ, նրանց հետ հանդիպելո՞ւ եք:



Մենք պետք է պատրաստենք ծրագրեր, որպեսզի ներդրողի համար շահագրգիռ լինի ներդրում կատարել գյուղատնտեսության մեջ: Մենք պետք է անենք բիզնես-պրոյեկտներ ամեն մարզի համար, որպեսզի ներգրավենք ներդրողին, մենք չեն կարող ներդրողին ասել՝ արի գյուղատնտեսությունում փող դիր, պետք ա պրոյեկտ լինի, որի համաձայն ներդրողը կընտրի՝ դա իրեն նպատակահարմա՞ր է , թե՞ ոչ:



-Պարոն Առաքելյան, մթերումների հետ կապված ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի խնդիրներ չառաջանան:



Հաջորդ տարվա համար մեզ պետք ա գարնանը սկսենք նախապատրաստվել, որպեսզի խնդիրներ չլինեն: Ձեռնարկելու ենք քայլեր: