Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հարևանությամբ

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հարևանությամբ

Հոկտեմբերի 24-ին` ժամը 03.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է արագ սննդի սպասարկման կետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա/3 հասցեում գտնվող արագ սննդի սպասարկման կետի մոտ 4 քմ հատվածում այրվում են դարակներ, գույք և 1 սառնարան` մասամբ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 03.51-ին: