Քարոզարշավից առաջ (լրագրային շանսոն)

Քարոզարշավից առաջ (լրագրային շանսոն)

Նաիրա Զոհրաբյանը` Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո



- Վա՞յ, գալիս ա, գալիս ա՛ ա՛ ա՛, Մուրա՛դ, Սերո՛բ, ոսկի ա, ոսկի... ինչ եմ ասում է, գալի՛ս ա, գալի՛ս...



«Ժառանգության» խորհրդի նիստում



- Արմեն, քեզ ասում եմ` առանց դաշինքի ենք գնում:



-Չէ, Զառա, միայն դաշինքով:



- Առանց դաշինքի...



-Դաշինքով...



-Կտաս:



-Չեմ տա...



Նիստը դեռ շարունակվում է:



ՀԱԿ խորհրդում



Հայտնի է միայն, որ Լևոն Զուրաբյանն է գլխավորելու շտաբը: Դաշինքով, թե առանց դաշինքի կգնան, կերևա ընտրություններից հետո:



Շարմազանովի բրիֆինգից



- Այ, երբ Սերժ Ազատիչը համաձայնի գլխավորել ՀՀԿ ցուցակը, մենք մեր տղամարդու խոսքը կասենք: Դա կարող է լինել վաղը, բայց կարող է լինել նաև վաղը չէ, մյուս օրը:



«Ելք» ելքոց



Մենք սկսելու ենք Լոս Անջելեսից: Եթե ամեն ինչ լավ լինի, Հայաստան կհասնենք մարտի վերջերին:



ՀՅԴ ԳՄ-ում



Նոր Սահմանադրությունը գերազանցեց մեր սպասելիքները: Բոլորը, մեզնից առաջ ընկած, գնում են համամասնական ընտրությունների: Պետք է հասնել նրանց հետևից, իսկ եթե հաջողվի, նաև առաջ անցնել:



Էդիկ Անդրեասյան