Մինչև հուլիսի 1-ը տեսչական ստուգումներ չեն լինի

Մինչև հուլիսի 1-ը տեսչական ստուգումներ չեն լինի

Կառավարության նիստը մեկնարկեց վարչապետի հանձնարարականներով։ Նա մի շարք հանձնարարականներ տվեց ՌԴ կատարած այցի հետ կապված։ Առաջին հանձնարարականը տվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին։ Հանձնարարականներ տրվեցին նաև գյուղնախարարին, տրանսպորտի և կապի նախարարին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և այլն։



Այնուհետև ոորշման նախագծի զեկույցով հանդես եկավ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության 30.07.2015թ. թիվ 839-Ա որոշմամբ սահմանված է, որ 01.08.2015թ. մինչև 31.12.2016թ. ՀՀ-ում տեսչական ստուգումները կասեցված են։ Այսօրվա որոշման նախագծով Դավիթ Հարությունյանն առաջարկեց ևս վեց ամսով երկարաձգել այդ ժամկետը։



Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը բացառություններ սահմանեց պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, 100% պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, ինչպես նաև՝ նաև հանրային անվտանգության տեսանկյունից ռիսկային համարվող օբյեկտներում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, գազալցակայաններ, բենզալցակայաններ և այլն։



Որոշման նախագիծն ընդունվեց․ տեսչական ստուգումներ չեն իրականացվի մինչև սույն թվականի հուլիսի 1-ը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ