Պարզ խոսեք՝ բան հասկանանք

Պարզ խոսեք՝ բան հասկանանք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ առաջիակ ընտրություններում ՀՀԿ-ն խնդիր չունի այլ ուժերի հետ միավորվելու: Նրա այս հայտարարությունը տարբեր կերպ կարելի է ընկալել: Առաջին, որ ՀՀԿ-ն ընտրությունների է գնում միայնակ և երկրորդ՝ ՀՀԿ-ն այլ ուժերի, բացի արդեն ներսում եղածներից, չի ներգրավի իր շտաբում:



ՀՀԿ ներսում, հայտնի է, կան շատ մանրմունր ուժեր, որոնցից մի քանիսի առկայությունն արդեն թույլ չի տալիս ասելու, որ ՀՀԿ-ն միայնակ է գնում ընտրությունների: Արդյոք ՀՀԿ-ի հետ դաշնակցած ընտրությունների չե՞ն գնում ՍԻՄ-ը, ԱՄԿ-ը, ՀՔԴՄ-ն, որոնց առաջնորդներն առայսօր էլ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության հարգարժան պատգամավորներ են:



Կընդգրկվե՞ն նրանք ՀՀԿ ցուցակում նաև այս անգամ: Այս գաղտնիքը ՀՀԿ-ն 7 փականի հետևում է պահում: Նրանք՝ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, մի կողմից պետք են ՀՀԿ-ին, որպեսզի առնետավազգի տպավորությունը մեղմանա, բայց մյուս կողմից էլ հիմա այն ժամանակները չեն, որ ԱԺ տեղերը «ռազբազարիտ» անեն պարապ հացակերների մեջ:



Ահա և պարոն Շարմազանովին խնդրում ենք հստակեցնել՝ ի՞նչ է ուզեցել ասել իր հայտարարությամբ՝ ՀՀԿ-ն նույն դհոլ-զուռնայո՞վ է գնալու ընտրությունների, թե՞ ռեպերտուարում փոփոխություններ են լինելու:



Էդիկ Անդրեասյան