Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով. մեկնաբանում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը

Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով. 
մեկնաբանում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը

Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում, ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում:



Նախորդ տարվա արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին:



Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:



Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում Օրենքի գերակայություն և Կարգավորման ազդեցություն հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը: