Կրկնակի պայթյուն Ս. Պետերբուրգի մետրոյում․ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ. ֆոտո

Կրկնակի պայթյուն Ս. Պետերբուրգի մետրոյում․ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ. ֆոտո

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում միանգամից երկու պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի զոհերի թիվը հասնում է տասի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ վիրավորների թիվը անցնում է հիսունը: Պայթյունը որոտացել է հյուսիսային մայրաքաղաքի «Տեխնոլոգիական ինստիտուտ» մետրոյի կանգառում եւ «Սեննայա պլոշադ» կանգառում: Դեպքվի վայր են մեկնել բուժաշխատողների բրիգադներն ու իրավապահները:



Այս պահին իշխանությունները հայտարարել են Ս Պետերբուրգի մետրոյի բոլոր կանգառների աշխատանքի դադարեցման մասին: Տեղում աշխատում են նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումները: