Թիլերսոնը պատրաստվում է Մոսկվայում բարձրացնել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը

Թիլերսոնը պատրաստվում է Մոսկվայում բարձրացնել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մտադիր է ապրիլի 11-12-ը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում բարձրացնել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը, լրագրողներին ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացոցիչը:



«Պետքարտուղարը դա համարում է այն ոլորտներից մեկը, որտեղ Ռուսաստանը կամ խախտում է միջազգային նորմերը, կամ լարվածություն առաջացնում, ինչը հանգեցնում է վստահության կորստի»,- ասել է պաշտոնյան:



Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ը շարունակ մեղադրում էր Ռուսաստանին` 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու մեջ: Մոսկվան այդ մեղադրանքները անհիմն է համարում: