Սիրիայում ռուս պայմանագրային զինվորական է զոհվել

Սիրիայում ռուս պայմանագրային զինվորական է զոհվել

Սիրիայում ռուս պայմանագրային զինվորական է զոհվել ականանետային կրակահերթից: Այս մասին հայտարարել է զոհված զինվորականի` Իգոր Զավիդնու եղբայրը` Եվգենի Զավիդնին; Ինչպես հայտնում է РБК-ն, վերջինս հայտնել է, որ զոհվել է երկու զինվորական, որի ինքնությունը դեռ չի բարձրաձայնվել:



Հայտնի է, որ զոհված Իգոր Զավիդնին ժամկետային ծառայությունից հետո որոշ ժամանակ աշխատել է մետալուրգիական կոմբինատում ապա արդեն անցեպ պայմանագրային ծառայության: Երեք տարի պայմանագրային ծառայություն է իրականացրել Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշետիայում, Օրենբուրգի մարզում, իսկ արդեն մոտ մեկ տարի է` Սիրիայում: Ավելի վաղ Իգոր Զավիդնու զոհվելու մասին հայտնել էր նրա մտերմուհին` Իրինա Զուբովան: