Պատգամավորի որդին մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Պատգամավորի որդին մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում շրջանային խորհրդի պատգամավորի որդին մահացու վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։ Տեղի ՆԳՆ մարմինը հաստատել է վթարի եւ երկու զոհերի իսկությունը։ Վրաերթի հեղինակը տեղի շրջխորհրդի պատգամավոր Իլֆաթ Իմանգուլովի որդին է եղել՝ Ռուսլանը։ Նա ընթացել է 200 կմ/ժամ արագությամբ։ Ռուսլանը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա ասել է, որ փորձել է խույս տալ ճանապարհի վրա հայտնված շան հետ բախումից, եւ արդյունքում չի կարողացել կառավարել մեքենան եւ վրաերթի է ենթարկել երկու մարդու։ Նրան սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում։