Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին․ «Взгляд»․ մաս 1-ին

Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին․ «Взгляд»․ մաս 1-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս դժվարությունների առաջացնում են շատերի չարախինդ վերաբերմունքը։ Մեկ շաբաթում նա վերածվեց քաղաքական սնանկ մարդու եւ այժմ արդեն նման չէ դեմոկրատ լիդերի, այլ աստիճանաբար վերածվում է սեփական ժողովրդի ատելությանն արժանացած բռնապետի, ով կառչած է իշխանությունից։ Սակայն հենց հիմա Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը համապատասխանում է Ռուսաստանի շահերին։ Այս մասին գրում է ռուսական «Взгляд» պարբերականը։ Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի՝ Հայաստանի համար ցավոտ արդյունքներին եւ դրա հետ պայմանավորված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված մեղադրանքներին։ Պարբերականը պատերազմի ելքը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար որակում է որպես գրեթե «աղգային ողբերգություն» եւ արձանագրում է, որ Փաշինյանին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու, բանակը քայքայելու, ապաշնորհ կառավարման, վախկոտության եւ էլի հազար ու մի բանի մեջ։

Նրա դեմ են դուրս եկել հիմա բոլորը՝ եւ հանրային կարծիքը, եւ փողոցում բողոքի ցույցեր իրականացնողները եւ սեփական թիմի անդամները։ Արդեն իսկ հրաժարական են տվել փոխվարչապետի գրասենյակի վարիչը, ԱԳ նախարարն ու էլի շատ պաշտոնյաներ, առանձին պատգամավորներ իշխող դաշինքից հրաժարվել են մանդատից։ Հոդվածագիրը նշում է, որ Փաշինյանին հիմա իրավիճակի հանգուցալուծման տարբեր սցենարներ են առաջարկվում՝ արտահերթ ընտրությունների անցկացում, անհապաղ հրաժարական եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորում, նրա հանդեպ քրեական հետապնդում սկսել եւ այլն։ Հատուկ ծառայությունները նույնիսկ հայտարարեցին, որ իշխանազավթման եւ նրա դեմ մահափորձ է կանխվել։ Սակայն դատարանները չհամաձայնեցին այս ամենի հետ եւ պարզվեց, որ դատարանները նույնպես նրա դեմ են հիմա։ Սակայն Փաշինյանը ցույց է տալիս, որ ոչ մի տեղ հեռանալ չի պատրաստվում։

Նա օգտագործում է իր շահերի համար ռազմական դրության իրավական ռեժիմը եւ ակնհայտորեն պահում են ամբարիշտաբար, կոչ անելով զինվորականներին վերադառնալ Լեռնային Ղարաբաղից եւ հաշվեհարդար տեսնել իր դեմ խոսացողների հանդեպ, որոնց նա անվանել է «պատերի տակ վնգստացողներ»։ Ռուսական պարբերականը արձանագրում է, որ հայկական Մայդանի առաջնորդը, ով դեռ երեկ համարվում էր դեմոկրատական լիդեր, իր աթոռից կառչած, օգտվելով ուժայինների լոյալությունից, այժմ իրեն պահում է այնպես, ինչպես Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Չեմ տա իշխանությունը եւ վերջ»։

«Взгляд»