Instagram-ը սահմանափակումներ է մտցնում

Instagram-ը սահմանափակումներ է մտցնում

Instagram-ը փոփոխություններ է կատարել, որոնք ուղղված են մեծահասակների ոտնձգություններից անչափահաս օգտատերերի պաշտպանությանը, ասված է սոցցանցի պաշտոնական կայքում:

«Եթե ինչ-որ մեկը փորձի գրել անչափահասին, ով չի հետևում իրեն, ապա նրան ծանուցում կգա, որ անձնական հաղորդագրություն չի ուղարկվել»,- ասվում է հրապարակման մեջ:

Միջոցներն սկսել են մշակվել՝ երեխաների պաշտպանության վերաբերյալ Facebook ընկերության դեմ բազմաթիվ քննադատություններից հետո:

Այսպիսով, սոցկայքը փորձում է իր հարթակում ապահովել երիտասարդների անվտանգությունը։

Օգտատերերի տարիքը կսահմանվի արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման միջոցով:

Անչափահաս օգտատերերին կտրամադրվեն խորհուրդներ, որոնք կսովորեցնեն արգելափակել անցանկալի օգտահաշիվները: Մասնավորապես՝ Instagram-ը հոգ կտանի 13-18 տարիքային խմբում գտնվող դեռահասների մասին: