Գոյություն չունեցող, անհավատալի և աներևակայելի պատմության էջերից

Գոյություն չունեցող, անհավատալի և աներևակայելի պատմության էջերից

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գոյություն չունեցող անհավատալի և աներևակայելի պատմության էջերից։

1945 թվականի սեպտեմբերի 17-ին (Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրելուց 132 օր անց) Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Ադոլֆ Հիտլերը և նրա տիկին Եվա Բրաունը Բեռլինում գտնվող իրենց կառավարական կեցավայրում հյուրընկալել են պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած  զինվորների հերթական խմբին։ «Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել․․․ Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ֆյուրերին, ստանալ պատասխաններ», իր հուշերում հետագայում գրել է Եվա Բրաունը։

Իսկ իրականում Ադոլֆ Հիտլերը ինքնասպանություն է գործել երկուշաբթի, 1945 թվականի ապրիլի 30-ին, 15:10-ի և 15:15-ի (սովետական ԶԼՄ-ների տվյալներով 15:25-15:30) սահմաններում, Բեռլինում գտնվող իր ֆյուրերբունկերում ինքն իրեն հրազենային զենքով կրակելով։ Նրա կինը՝ Եվա Բրաունը նույնպես ինքնասպանություն է գործել՝ կալիումի ցիանիդ ընդունելով։ Նույն օրը, ըստ Հիտլերի թողած ցուցումների, նրանց մարմինները բունկերի գաղտնի ելքից դուրս են տարել, ողողել բենզինով և բունկերից դուրս գտնվող այգում այրել»։