Նոր մանրամասներ՝ Իրանի գրաված լցանավից

Նոր մանրամասներ՝ Իրանի գրաված լցանավից

Իրանի կողմից գրաված լցանավը եղել է այն նույն լցանավը, որն անհետացել էր օրեր առաջ եւ կայանվել էր ԱՄԷ-ում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատական գործակալությունը։

Ամենայն հավանականությամբ դա «ՌԻԱՀ» անվանումն ունեցող լցանավն է։ Մասնագետները նման կարծիքի են հանգել, հաշվի առնելով իրանական հեռուստատեսությամբ հրապարակված կադրերում նավի կամրջակի համարանիշը, որը համապատասխանում է «ՌԻԱՀ» լցանավի համարանիշին։ Լցանավի տասներկու անդամները վերցվել են հսկողության տակ։