ԵՄ առաջնորդների լիագումար գագաթնաժողովը կրկին չկայացավ

ԵՄ առաջնորդների լիագումար գագաթնաժողովը կրկին չկայացավ

ԵՄ առաջնորդների լիագումար գագաթնաժողովը կրկին չկայացավ։ Քննարկումները տեղի ունեցան նեղ կազմերով։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյթցը։

Նշենք, որ այն նախապես նշանակված ժամից նախ հետաձգվեց այլ ժամի եւ ապա չեղարկվեց առհասարակ, իր տեղը զիջելով նեղ-ֆորմատային քննարկումներին, թեեւ Շառլ Միշելն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ, ապա քննարկումները շարունակվել են արդեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի առաջնորդների մասնակցությամբ։

Հանդիպումներ են եղել նաեւ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի առաջնորդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի եւ Իռլանդիայի ղեկավարների հետ։