ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ ռեկտորի թեկնածուի այլընտրանքային տարբերակ

ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ ռեկտորի թեկնածուի այլընտրանքային տարբերակ

Հաշվի առնելով, որ առաջիկայում՝ ս/թ-ի մայիսի 22-ին, նախատեսվում է ԲՈւՀ-ի Խորհրդի նիստ, ուր կայանալու է ռեկտորի ընտրություններ, ԲՈւՀ-ի Խորհրդում ներկայացնելով ուսանողների ձայնը, ձեռնամուխ ենք եղել քննարկումներ կազմակերպելու ԲՈւՀ-ի բոլոր ֆակուլտետների կուրսերի ներկայացուցիչների հետ, իսկ վերջիններս ներկայացրել են կուրսի մյուս ուսանողների կարծիքը, ուստի, հիմք ընդունելով ուսանողների մեծամասնության դիրքորոշումը և արձանագրելով ռեկտորի թեկնածության հայտ ներկայացրած երեք թեկնածուներից միայն մեկի քվեարկվելու իրավունք ունենալու փաստը՝ հայտարարում ենք.

ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս: Հարկ ենք համարում նշել, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը՝ միակ թեկնածուն, իր վեցամսյա ոչ կառուցողական գործունեության պատճառով, չի վայելում ուսանողության վստահությունը: Հաշվի առնելով մեր ինստիտուտի մասնագիտական առանձնահատկությունները և թեկնածուի ոլորտի ներկայացուցիչ չլինելու անցանկալի փաստը, հայտնում ենք մեր վերապահման մասին ու Խորհրդի մյուս անդամներին խնդրում ենք հաշվի առնել ուսանողության կարծիքը:

Հարգանքով՝ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդ