Ռուսաստանը մշակում է ամերիկյան սանկցիաների դեմ կիրառելիք կոնտր-սանկցիաները

Ռուսաստանը մշակում է ամերիկյան սանկցիաների դեմ կիրառելիք կոնտր-սանկցիաները

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատասխան սանկցիաներ է մշակում Միացյալ Նահանգների դեմ՝ վերջինիս կողմից՝ Նավալնու շուրջ ստեղծված իրադրությամբ պայմանավորված, Մոսկվայի դեմ սահմանված սանկցիաների առնչությամբ։

«Россия 1»-ի հետ զրույցում Զախարովան ասել է, որ պատասխան սանկցիաները արդեն մշակվում են։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն երեկ սանկցիաներ կիրառեցին Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրադրության պատճառով։