Կենգուրուն վնասել է կնոջ դեմքը

Կենգուրուն վնասել է կնոջ դեմքը

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կինը դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել կենգուրուի հարձակման պատճառով։ Կենդանին հարձակվել ու սկսել է ճանկռոտել նրա դեմքը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Կինը եղել է շան հետ ծովափին զբոսնելիս, երբ կենգուրուն հարձակվել է նրա վրա։ Նա ցանկացել է խլել շանը։ Կենգուրուից ազատվելու համար կինը ստիպված է եղել ձեւացնել, թե արդեն մահացել է։ Նրան պահանջվել է վիրահատություն եւ բավական բարդ թերապեւտիկ բուժում։ Միայն դեմքի վրա դրվել է 25 կար։