Հայտնի է Ժիրինովսկու փոխարինողի ընտրության օրը

Հայտնի է Ժիրինովսկու փոխարինողի ընտրության օրը

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նոր համագումարը, որի ընթացքում կընտրեն նաեւ կուսակցության հանգուցյալ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու հաջորդին, տեղի կունենա մայիսի 25-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրին։

Ավելի վաղ, Պետական Դումայում ՌԼԴԿ խմբակցությունում հայտնել էին, որ նոր համագումարի անցկացման որոշումը կկայացնեն մայիսի 15-ից հետո միայն։

Հիշեցնենք որ Ժիրինովսկին մահացել էր ապրիլի վեցին՝ կյանքի 76-րդ տարում։