Զինված հանցախումբն առեւանգել է դիվանագետի․ լրատվամիջոցներ

Զինված հանցախումբն առեւանգել է դիվանագետի․ լրատվամիջոցներ

Զինված հանցախումբն առեւանգել է Հաիթիում Դոմինիկյան Հանրապետության դեսպանատան խորհրդատական Կարլոս Գիլյեն Տատիսին՝ Պորտ-օ-Պրենսի արվարձաններից մեկում։ Այս մասին հայտնում է El Día-ն։ Նշվում է, որ առեւանգողները, հնարավոր է, որ ներկայացնում են այն հանցախումբը, որն անցյալ տարի ամերիկացի եւ կանադացի տասնյոթ միսիոներների էր առեւանգել։

Դիվանագետի հարազատները հայտարարել են, որ նա տառապում է ինսուլինակախվածությամբ եւ առանց անհրաժեշտ դեղամիջոցների կարող է մեռնել։