Ի՞նչը խանգարեց դաշինքի ձեւավորմանը

Ի՞նչը խանգարեց դաշինքի ձեւավորմանը

Անցած շաբաթ՝ փետրվարի 12-ին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած  «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին։ Այս անսպասելի որոշումը հիմնավորվում էր հետեւյալով.««Բաժանիր, որ տիրես» սկզբունքն իբրև գաղափարախոսություն իրացվում է անհեռատես քաղաքական գործիչների կողմից, իմաստուն գործիչները մտածում են հանրության հետաքրքրությունների համախմբման մասին, որովհետև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելի են միայն ժողովրդական համախմբմամբ: Իսկ այսօր վիճակն իսկապես ճգնաժամային է: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով»: Հայտարարության մեջ նշվում էր նաեւ, որ քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրվի օրերս՝ ԶԼՄ-ների ներկայությամբ: Մեր տեղեկություններով՝ կողմերը համաձայնության չեն եկել հուշագրի ստորագրման հարցում, ֆորմալ առումով դաշինք չի ստորագրվել, Մայիլյանն ինքնաառաջադրվել է որպես նախագահի թեկնածու, Սամվել Բաբայանի կուսակցությունն էլ խորհրդարանական ընտրություններին է հայտ ներկայացրել.«հուշագիր չստորագրվեց, որովհետեւ նախ ցուցակի ձեւավորման հարցում չեկան համաձայնության, ապա պետք է սահմանվեին սկզբունքներ, ինչի շուրջ նույնպես մի հայտարարի չեն եկել, չի հաջողվել նաեւ միասնական ծրագիր ներկայացնել, արդյունքում բանավոր պայմանավորվածությամբ են մտել ընտրապայքար», ասաց արցախյան մեր աղբյուրը: Ստեփանակերտում այդուհանդերձ սպասելի է եղել այս զարգացումը, քանի որ ըստ մեր աղբյուրի ի սկզբանե տարակուսանք էր առաջացնում գաղափարապես որեւէ ընդհանրություն չունեցող մարդկանց միավորումը, ինչն էլ տեղիք է տվել խոսակցությունների, որ ինչ որ մեկի, մասնավորապես ՀՀ իշխանությունների պարտադրանքով է դաշինքը կազմվում՝ ընդդեմ Արայիկ Հարությունյանի:

Հիմա ավելի հակված են կարծելու, որ նեղ անձնական շահն է գերակայել, Մայիլյանը հասկանալով, որ «քցվել» է ՀՀ իշխանությունների կողմից, օգնության կոչ է հղել, իսկ Սամվել Բաբայանն էլ որոշել է նրա միջոցով դուրս գալ Հարությունյանի դեմ: Այնուամենայնիվ, ի՞նչը խանգարեց դաշինքի ձեւավորմանը։ Մեզ ասացին, որ Մայիլյանը համակիրների հոծ զանգված կկորցներ, արդեն երես թեքողներ կային, որոնց համար ի սկզբանե անընդունելի է եղել Բաբայանի հետ համագործակցությունը