Ահաբեկչություն է կանխվել

Ահաբեկչություն է կանխվել

Ուֆա քաղաքում ահաբեկչություն է կանխվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հայտնի է, որ ձերբակալվածը «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորմանն է հարել եւ նախապատրաստել է պայթյուն իրականացնել։ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի կենտրոնից պարզաբանել են, որ վնասազերծված գրոհայինը եղել է տեղի բնակիչ։ Գրոհայինի կողմից վարձակալված տանը հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ, պայթուցիկ սարքի բաղադրիչներ, բջջային հեռախոսներ՝ ահաբեկչական կառույցների հետ գրագրությամբ եւ արգելված գրականություն։