Mundo Deportivo. Կողմերը համաձայնության են եկել

Mundo Deportivo. Կողմերը համաձայնության են եկել

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Սոսյեդադն» արդեն համաձայնության է եկել անձամբ Զախարյանի հետ պայմանագրի շուրջ եւ այժմ բանակցություններ է վարում «Դինամոյի» հետ։ Ակումբները քննարկում են տրանսֆերի գումարը, վճարման ժամկետները և այլ մանրամասներ։

Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի մոտ 12 մլն եվրո՝ գումարած որոշ բոնուսներ: