Արցախահայությունն այս պահին արդեն սովի է մատնվում․ Երևանում հավաք է կազմակերպվել

Արցախահայությունն այս պահին արդեն սովի է մատնվում․ Երևանում հավաք է կազմակերպվել

Արցախցիները հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց։ Ակցիան մասնավորապես կազմակերպել էր «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը։

«Մենք բոլորս Արցախի կողքին ենք։ Արցախը միայնակ չէ, մենք նաև այս կոչը այստեղից հղելու համար ենք հավաքվել։ Արցախահայտությունը այս պահին արդեն սովի է մատնվում։ Սովի են մատնվում մանուկներն ու կանայք, հղի կանայք»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Նրանք այստեղից երթով շարժվելու են դեպի ԵՄ գրասենյակի մոտ։