Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ

Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ։

ՍՄՏ Բեսթ ընկերությունը առաջին անգամ Հայաստանում սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարրաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։ Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կաթետրներ։ Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ամբողջ արտադրանքը արտահանվելու է երկրից։

Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին։

#ՏնտեսականՀեղափոխություն
#ԱրտադրվածԷՀայաստանում
#MadeInArmenia»։