Շաթիրյանը հաստատեց մամուլի հրապարակումները

Շաթիրյանը հաստատեց մամուլի հրապարակումները

Քիչ առաջ ավարտվեց ՍԴ նիստը, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր, դատավորներից Էդգար Շաթիրյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց, որ միակ թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, մեկ այլ դատավոր՝ Աշոտ Խաչատյանը հետ է վերցրել իր թեկնածությունը՝ ինքնաբացարկ հայտնել՝ պարզաբանելով, որ չի ցանկանում ՍԴ նախագահ աշխատել: Այսպիսով ՍԴ նախագահի մեկ թեկնածու կա, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը: Խունդկարյանին հարկավոր է 5 ձայն՝ ՍԴ նախագահ ընտրվելու համար։