«Սա երկի՞ր է, թե՞ անտերուդուս է»

«Սա երկի՞ր է, թե՞ անտերուդուս է»

5 ժամից ավելի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին զանգահարած քաղաքացին վրդովված ահազնագել էր մեզ եւ նշում էր՝ ժամեր շարունակ չի կարողացել կապ հաստատել նախարարության թեժ գծի հետ, նա հարց է բարձրացնում՝ արդյոք այդպիսի նախարարություն գոյություն ունի՞։

«Բա ես քաղաքացի եմ, ուզում եմ սոցապ նախարարությունից բան իմանամ, սա երկի՞ր է, թե անտերուդուս է։ 5 ժամ ասում է՝ սպասեք օպերատորի պատասխանին։ Արդեն ճնշումս բարձրացել է, հասել՝ 200-ի։ Բա Սերժի ժամանակ ոնց էր, թալանում էին, ինչ էին անում, բայց մարդկանց պատասխանում էին»,-զայրացած բողոքեց ահազանգած քաղաքացին։

Նշենք, որ պետական գերատեսչությունների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ենք ստանում։ Մենք էլ ենք բախվում այդ խնդրին, աշխատանքային ժամերին զանգահարում ես եւ ոչ  ոք հեռախոսազանգերին չի պատասխանում։