Արցախի պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ

Արցախի պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմից հետո պետական բյուջեի միջոցներից ավելի քան 10 մլրդ դրամի փոխառություն է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Հիմնադրամի նշված գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով՝ Արցախի Հանրապետության պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ ՝ միևնույն ժամանակ ժամանակավորապես դադարեցնելով փոխառությունների տրամադրումը։