Ինչո՞ւ Պուտինը Փաշինյանին իր մեքենայով ուղեկցեց

Ինչո՞ւ Պուտինը Փաշինյանին իր մեքենայով ուղեկցեց

ՀԱՊԿ գագաթնաժողովից դեռ շատ ենք խոսելու, բայց լավ կլինի դռան շեմից սկսել։ Վլադիմիր Պուտինն իջնում է ինքնաթիռից, նրան դիմավորում է Նիկոլ Փաշինյանը։ Սովորաբար տանտերը, երբ դիմավորում է հյուրին, ինքն է ուղեկցում իր մեքենայով։ Բայց Պուտինը Փաշինյանին «նստեցնում է իր մեքենան» ու ինքն է ուղեկցում նրան։ Սա ի՞նչ է նշանակում։ Ասենք թե Փաշինյանին հովանոցի տակ առնելը պատահականություն էր, լավ՝ բա սա ի՞նչ է։ Նման դեպքում ի՞նչ կարող է մտածել շարքային քաղաքացին։ ՀԱՊԿ հռչակագրի ստորագրել, չստորագրելուց եք խոսում ու մտածում, որ Փաշինյանը չի ստորագրել, քանի որ Հայաստանի համար անվտանգային «փիս բաներ են եղել» ու մի բան էլ մտքում ասում եք՝ էս մարդը էլ ի՞նչ անի՝ հենա «փիս թղթի տակ» չի ստորագրել։ Բայց թե ինչ էր այդ թղթի բովանդակությունը, չգիտեք։ Մինչ դուք գցում- բռնում եք, Փաշինյանն ասում է, որ չի ստորագրել, քանի որ Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը չի տրվել։ Այսինքն Հայաստանի անվտանգությունը հեչ, հա՞, ամեն ինչ տեղը տեղին էր՝ քաղաքական գնահատակա՞նն էր պակասում։ Քաղաքական հետապնդումներից, քաղաքական շանտաժներից, քաղաքական ձերբակալություններից բացի էս մարդը ուրիշ բան չի տեսնում։ 4,5 տարի քաղաքականի տակ է մնացել։ 

Սա պարզապես պաուզա․ շարունակենք դռան շեմից։ Ինչու՞ Պուտինը Փաշինյանին իր մեքենայով ուղեկցեց։ Ի՞նչ կմտածի շարքային քաղաքացին։ Կարծում եմ Պուտինը խոչընդոտեց Փաշինյանի կապը տերերի հետ։ Պուտինի մեքենայում նա չէր կարող կապի դուրս գալ։  Բնական է, Փաշինյանը ցանկացած քայլ կատարելուց պետք է խոսեր, պայմանավորվեր տերերի հետ։ Երևի հենց դա էր պատճառը, որ ի սկզբանե Փաշինյանը խառնված էր։ Անվստահության գործոնը նույնպես չի բացառվում։ Ինչ վերաբերվում է, որ հովանոցի պատմությունն է կրկնել, դա թույլ ալիբի է։ Ո՞վ չգիտի, որ պարտված երկիրը ինչ որ մեկի  հովանոցի պատսպարության տակ է։