ԱՄՆ Ազգային հետախուզությունը առաջին անգամ կին կղեկավարի

ԱՄՆ Ազգային հետախուզությունը առաջին անգամ կին կղեկավարի

ԱՄՆ Ազգային հետախուզությունը առաջին անգամ կղեկավարի կին։ Սենատը հաստատել է Ավրիլ Հեյնսի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 84 սենատոր։ Ընդ որում, դեմ է քվեարկել 10 սենատոր, իսկ մյուսները՝ քվեարկել են ձեռնպահ։ Նախկինում նա աշխատել է Օբամայի կաբինետում որպես նախագահի խորհրդական եւ ԿՀՎ տնօրենի տեղակալ։ Նա կհամակարգի հատուկ ծառայությունների գործունեությունը, նաեւ՝ Պենտագոնի եւ Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումների աշխատանքը։