Թեհրանն ու Բաքուն ամրապնդում են ռազմական կապերը

Թեհրանն ու Բաքուն ամրապնդում են ռազմական կապերը

Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Բաքվում կկայանա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը։

Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ Tasnim-ին հղումով։

Ըստ հաղորդագրության, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցեր։

Պատվիրակության կազմում է նաեւ Իրանի պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարհին։