Աշոտ Փաշինյանն ասաց՝ որտեղ է ապրում
Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գայանե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այսօր ազատ արձակվեց։ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվել է բուն գործի քննությունը։
«Ծնվել եմ 2000 թվականի մարտի 11-ին։ Ոչ, չեմ աշխատում։ Բնակվում են Գարեգին Նժդեհ 29, բնակարան 19-ում»,- քիչ առաջ պատասխանելով դատավորի հարցերին ասաց Աշոտ Փաշինյանը՝ ըստ էության հաստատելով մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքը ընտանիքի հետ կառավարական առանձնատանը չի ապրում։
Կարծիքներ