Լեհաստանը գտել է Ռուսաստանին վախեցնելու ձեւը

Լեհաստանը գտել է Ռուսաստանին վախեցնելու ձեւը

Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, թե ինչպես կարելի է վախեցնել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Polsat հեռուստաընկերությունը։ Ըստ նախարար Չապուտովիչի, ամերիկյան զորակազմի տեղակայումը Լեհաստանում կարող է դառնալ ամենալավ վախեցնող միջոցը Մոսկվայի համար, քան թե, եթե այդ զորակազմը տեղակայվի ինչ որ մի տեղ՝ Արեւմտյան Եվրոպայում։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանին ամերիկյան զորակազմի առկայությունը կարող է իրապես վախեցնել ռուսներին։ Լեհական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է նաեւ, որ օգոստոսի 31-սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Լեհաստան կարող է վճռական լինել այս հարցերի հստակեցման համար։