Մեկ օրում կարող եմ վերջ տալ Ուկրաինայում պատերազմին․ Թրամփ

Մեկ օրում կարող եմ վերջ տալ Ուկրաինայում պատերազմին․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում ասել է, որ եթե ինքը լիներ ներկայիս նախագահը, 24 ժամում կարող էր լուծել Ուկրաինայի հակամարտությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը կարող էր «նույնիսկ հիմա» լուծել այս հարցը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է միջուկային հակամարտություն հրահրել։ Հունվարի 26-ին ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել 31 միավոր M1 Abrams մարտական հիմնական տանկեր։ M1 Abrams-ի առաքումը Կիև կտևի «ամիսներ, ոչ թե շաբաթներ», հավելել է նախագահ Ջո Բայդենի խոսնակը: