Վերացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների գլոբալ քարտեզն է կազմվել 

Վերացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների գլոբալ քարտեզն է կազմվել 

Դանիացի գիտնականները կազմել են այն կենդանատեսակների գլոբալ քարտեզը, որոնք հայտնվել են տարերային աղետների պատճառով վերացման վտանգի տակ։ Քարտեզում ներկայացված է 3772 տեսակի սողուններ, ցամաքային եւ ջրային կենդանիներ, կաթնասուններ, թռչուններ։ Ռիսկային գոտում հայտնված կենդանատեսակների մի ստվար խմբի համար գոյության վտանգ են ներկայացնում կլիմայական կատալիզմներն ու փոթորիկները։ Այս խմբի կենդանատեսակների մեծ մասը ապրում են տրոպիկական գոտիներում։

Գիտնականները առաջարկում են տարերային աղետներից վերացման վտանգի տակ հայտնված կենդանատեսակներին փրկելու համար նրանց տեղափոխել այլ՝ ավելի ապահով շրջաններ եւ պահել թեկուզ անազատության մեջ։ Որպես օրինակ բերվում է Պուերտո Ռիկոյում միայն բնակվող էնդեմիկ թութակը, որը ժամանակին մեծ տարածում է ունեցել, սակայն հիմա պահվում է մարդու խնամքի եւ հսկողության ներքո եւ ոչ թե ապրում է վայրի բնության մեջ։