Ընտիր. Հայկ Սարգսյանը՝ եղբոր պահման պայմանների մասին

Ընտիր. Հայկ Սարգսյանը՝ եղբոր պահման պայմանների  մասին

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր վերաբերյալ քրեական գործին։

Մինչ այդ, Հայկ Սարգսյանը չցանկանացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Հարցին, թե խոսե՞լ է եղբոր՝ Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանի հետ, տվեց դրական պատասխան։

Մյուս հարցին՝ ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, ասաց՝ ընտիր, նա նաեւ նշեց, որ եղբայրը ոչ մի դժգոհություն չունի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով