Մովսես Հակոբյանն ասել է այն, ինչ կա 

Մովսես Հակոբյանն ասել է այն, ինչ կա 

«Հրապարակի» հարցազրույցը Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Վահրամ Բալայանի հետ

- ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հայտարարություններին պաշտոնական Երեւանն արձագանքեց, թե սուտ է ասում։

- Չեմ կարծում, որ սուտ ասած լինի։ Ասում եմ՝ ճանաչելով այդ մարդուն։ Կարծում եմ՝ ասել է այն, ինչ որ կա՝ ճշմարտությունը, էն սխալները, որ կատարվել են, եւ չեմ կարծում, որ նման տարբերակ պետք է լինի։ Այսինքն՝ երբ նա ճշմարտությունն ասի, նրան անմիջապես հետապնդման ենթարկեն։ Դրան անգամ բնութագրելու խոսք չկա։ Մարդն ասել է էն, ինչ կա։

- Ինչո՞ւ այդ մասին ասվեց Հայաստանի ստորագրությունից հետո,  այսպես ասած՝ պոստֆակտում, եւ ոչ ընթացքում։

- Գուցե պատերազմական գործողություններն ընթանում էին, բնականաբար, չես կարող պատերազմական գործողությունների ընթացքում ասես, քանի որ ամեն օր ինչ-որ իրավիճակ է փոխվում։ Հիմա այլ իրավիճակ է, իսկապես անասելի ծանր իրավիճակ է, եւ եթե ուզում ենք երկիրը պահենք, պետականությունը պահենք, ես, ի դեպ, Հայաստանի մասին եմ խոսում, որովհետեւ, վերջիվերջո, այդ երկիրը պետք է ապրի որպես հայության համար խարիսխ։ Ապրի, իսկ ապրելու համար պետք է այդ ամենը դրվի սեղանին, ասվի՝ ինչ է կատարվել, ոնց։ Որովհետեւ էնքան հարցեր կան։ Ես, օրինակ, ստրատեգ չեմ, բայց հիմա իմ մոտ հարց է առաջանում․ քիչ թե շատ Արցախի աշխարհագրությանը ծանոթ լինելով՝ ես քարտեզին նայում եմ ու չեմ կարողանում կողմնորոշվել․ թուրքը մտավ, անտառով 20 կիլոմետր եկավ, անցավ, նոր եկավ Շուշին գրավեց։ Էնա գրավեր հարթավայրի հատվածում կամ, ասենք, ճակատը․․․ այսինքն՝ բաներ կան, որ չես կարողանում հասկանալ, թե էս ինչ կատարվեց։ Այսինքն՝ էս հարցերին պիտի՞ պատասխաններ տրվեն՝ էս ինչո՞ւ սենց եղավ։ Վերջիվերջո, 12 հազար քառակուսի կիլոմետրից մնաց 2․5 հազարը։ Էս ի՞նչ կատարվեց․․․ էս ամենին պիտի պատասխան տրվի։ Եվ գոնե ժողովրդի համար մի քիչ հոգան, որ գոնե եղածը պահպանվի, եւ փորձ արվի՝ գոնե ինչ-որ մի բան արվի։ Ու էնպես չէ, որ մարդը բան ասի, ասեն՝ դավաճան ես, ես էլ քեզ պետք է տենց անեմ, որովհետեւ ուժեղ եմ, ես իշխանություն եմ։

- Այստեղ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջո՞ւմ են։

- Պառլամենտի 5 ուժերից 4-ը պահանջել են։

- Իսկ ինչո՞ւ նիստեր չեն գումարվում, անվստահություն չի հայտնվում։

- Էդ ամենը պետք է օրենքի սահմաններում լինի, իսկ օրենքն ասում է, որ նախագահին կարող է անվստահություն հայտնվել նրա ընտրությունից մեկ տարի անց, իսկ մեզ մոտ ընտրությունը նոր է կատարվել։ Մեկ տարին պետք է լրանա։ Ինքը կարողա․․․ բայց որ խնդիրներ կան․․․ էլ չասեմ։

- Լավ, «Արցախպրեսից» տեղեկանում ենք, որ Ստեփանակերտում ինչ-որ աշխատանքներ են տարվում, գազ կա, ջուր կա։

- Դե, քաղաքի մի մասում կա, մի մասում՝ չկա։ Ավերված քաղաք, ջարդված ժողովուրդ։ Ի՞նչ ասեմ։

- Տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանն ընդունել է Շատոկան  կարատեի ֆեդերացիայի։

- Էէ՜, դե լավ, է։