ՄԻԱՎ վարակակիրը երիկամի դոնոր է դարձել

ՄԻԱՎ վարակակիրը երիկամի  դոնոր է դարձել

Առաջին անգամ աշխարհում ամերիկացի բժիշկները իրականացրել են մի ՄԻԱՎ վարակակրից երիկամի փոխպատվաստում մեկ այլ վարակակրի։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Վիրահատությունն իրականացվել է Բալթիմորի Ջոնս Հոփքինսի հոսպիտալում։ Երկու պացիենտներն էլ հիմա իրենց լավ են զգում։ Նշենք, որ մինչ այս կար կարծիք, որ ՄԻԱՎ-ը կարող է ազդել երիկամի աշխատանքի վրա։Սակայն նոր հակառետրովիրուսային պրեպարատները, որոնք կիրառվում են ՄԻԱՎ վարակակիների թերապիայի եւ պրոֆիլակտիկայի մեջ, համարվում են անվնաս երիկամների համար։ Բժիշկները կարծում են, որ իրենց իրականացրած վիրահատությամբ նրանք ստիպում են մարդկանց այլ հայացքով նայել ՄԻԱՎ վարակին։