Կուտոյանն ու Գասպարյանը ինձ հարցրին` էլի կմտնե՞ս գնդի տարածք. «Սասնա ծռերի» գործով տուժող

Կուտոյանն ու Գասպարյանը ինձ հարցրին` էլի կմտնե՞ս գնդի տարածք. «Սասնա ծռերի» գործով տուժող

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստին շարունակվում է տուժողների հարցաքննությունը: Լյուդվիգ Չալաբյանը դատարանում հայտարարեց` իրեն տուժող չի ճանաչում, համաներման կիրառման դեմ չի առարկում:

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե գնդից դուրս գալուց հետո ում է հանդիպել տուժող ճանաչված Չալաբյանը: Նա ասաց, որ հանդիպել է Խորենացի փողոցում գտնվող Վլադիմիր Գասպարյանին, իսկ հետո Կուտոյանին:

Պատմեց, որ զրուցել են, իրեն հարցրել են` էլի կմտնե՞ս գնդի տարածք. «Ես ասացի, որ կմտնեմ, վախենալու բան չունեմ, ինձ էլ ասացին, որ պիտի Ալեք Ենիգոմշյանին ուղեկցեմ գնդի տարածք: Ոստիկանների ուղեկցությամբ մտանք գնդի տարածք»: Այդպիսով նրա հարցաքննությունն ավարտվեց։