Մենք հանդես ենք գալիս իրադրության կարգավորման օգտին՝ Ադրբեջանի ինքիշխանության հարգմամբ․ Ուկրաինայի ԱԳ նախարարություն

Մենք հանդես ենք գալիս իրադրության կարգավորման օգտին՝ Ադրբեջանի ինքիշխանության հարգմամբ․ Ուկրաինայի ԱԳ նախարարություն

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը խորը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված լարվածության առնչությամբ, որի ընթացքում տեղի է ունեցել նաեւ հրետանակոծություն։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳՆ տարածած հայտարարությունից։ Պաշտոնական Կիեւը կոչ է արել առավելագույն ջանքեր ներդնել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ, եւ ուղիներ որոնել հակամարտության կարգավորման համար։ Ուկրաինայի ԱԳՆ-ն սակայն այդ ուղիների որոնումը տեսնում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքիշխանության հարգմամբ», ինչը լիովին հասկանալի է, քանի որ Կիեւը Բաքվից վարկ է վերցնելու։