Միրգ և օղի. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Սեպտեմբրֆեստ» փառատոնը (Տեսանյութ)

Միրգ և օղի. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Սեպտեմբրֆեստ» փառատոնը (Տեսանյութ)

«Սեպտեմբրֆեստ» մրգօղու փառատոնի շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում, ներկայացվելու են Արարատի, Լոռիի, Սյունիքի  և այլ մարզերի լավագույն մրգօղիները: Փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով, մշակութային բազմատեսակ միջոցառումներով:
Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սեպտեմբրֆեստ»-ը հնարավորություն կտա բրենդավորել հայկական մրգօղին և, ինչու չէ, արտահանել այն: