Որոշ չվերթներ չեղարկվել են, որոշն էլ ուշացումներով են իրականացվում

Որոշ չվերթներ չեղարկվել են, որոշն էլ ուշացումներով են իրականացվում

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան ոչ բոլոր չվերթներն են այս օրերին իրականացվում ճիշտ ժամանակին։ Պատճառը՝ որոշ պետությունների օդային տարածքների փակվելն է, որի  հետևանքով էլ օդանավերի ուղին ելման կետից մինչեւ նպատակային կետը երկարել է։ Չվերթների ուշացումները կարող են կապված լինել նաև տեխնիկական խնդիրներով։ Այս մասին մեզ տեղեկացրին, Զվարթնոցի Քաղավիացիայից։ 

Միայն այսօր՝ մարտի 3-ին մոտ 8 չվերթ է իրականացվելու Մոսկվա- Երևան ուղղություններով։ Այսօր չվերթներ կլինեն նաև Ռուսասատանի՝ Նովոսիբիրսկ, Սամարա, Սարատով, Սանկտ Պետերբուրգ,Սոչի քաղաներից դեպի Երևան։ Չեղարկված չվերթներնը, բնականաբար, Ուկրաինայի չվերթներն են՝ Կիև և Օդեսա քաղաքներ։

Ռուսաստանի Դաշնությունում այս պահին անորոշ ժամանակով փակ են  Կրասնոդարի և Ռոստովի օդանավակայանները։