Էդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ-ով հեռու է․ Ծառուկյան (Տեսանյութ)

Էդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ-ով հեռու է․ Ծառուկյան (Տեսանյութ)

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե հարկայինի մարմինների հետ հարաբերություններն ինչպե՞ս են, էլի ստուգումներ իրականացնո՞ւմ են իր բիզնեսներում։ Հատկապես, որ տեղեկություն կար, որ վերջերս էլի էր ՊԵԿ-ը մտել լայնածավալ ստուգումների Ծառուկյանին պատկանող ընկերություններում։

«Ուրեմն, հարկայինի հետ ի՞նչ հարաբերություն պետք է լինի։ Գնացեք իմ կառավարիչներին հարցրեք, Ձեզ կտեղեկացնեն, ես հանձնել եմ կառավարման, և էդ հարցերով իրավասու չեմ պատասխանել»-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ տնտեսական հեղափոխությունը հեռո՞ւ է, թե՞ արդեն սկսվել է, Ծառուկյանն ասաց․ «Տնտեսական հեղափոխություն ծրագիր չէր, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով և այդ մոտեցմամբ»։

-Իսկ ինչո՞ւ չի կարող լինել։

-Էդ ծրագիրը, որը տված է, դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ-ով հեռու է։

-Դուք այլընտրանքային ծրագիր առաջարկե՞լ եք։

-Իհարկե, մենք վաղուց մեր ծրագիրն ենք ներկայացրել։ Ես ասել եմ՝ ցանկացած տնտեսագետ Հայաստանում, ով պատկերացնում ա, որ այդ ծրագրով, այդ մոտեցմամբ հնարավոր է տնտեսական հեղափոխություն, հնարավոր չի։

-Վարչապետի հետ քննարկե՞լ եք այդ հարցը։

-Մենք վարչապետի հետ կոալիցիա չենք, որ քննարկենք։ Մենք վարչապետի հետ հանդիպումներ ունենում ենք քննարկելու համար, զարգացման համար, ներդրումների համար։ Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ մենք համապատասխան ներկայացնենք, քննարկենք, որն ա արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, զարգացնի, ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնի։