Վիշապն ամեն տարի մեկին տանում ա. Լևոն Բարսեղյան

Վիշապն ամեն տարի մեկին տանում ա. Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Գյումրիում դեռ շարունակվում է բողոքի ակցիան։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները գտնվում ենք ռուսական 102 ռազմաբազայում։ Նրանք թռուցիկներ պատրաստեցին՝ «Ձեր գազաններին ձեր վանդակում պահեք» կարգախոսով, և փակցրեցին ռազմաբազայի ցանկապատին։

Ակցիայի մասնակիցների թիվը հասնում էր մոտ չորս տասնյակի։ Իրենց ձեռքում ունեին սպանված Ավետիսյանների և Ջուլիետա Ղազարյանի լուսանկաներն ու մոմակալներ։ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով. «Այս ամենը անմարդկային է։ Իհարկե ես չեմ խրախուսում, երբ ռուս սպաները մտնում են խանութ  հաց առնելու, չեն տալիս խանութներում։ Խոսքն այն հանցագործությունների մասին է, որոնք կատարում են, դրա դեմ պետք է պայքարենք։ Այս հարցը այլևս գյալաջի անելով չի լուծվի»։

Հիշեցրեց,երբ ռուսական հրամանատարությունը եղել էր մարզպետի և քաղաքապետի մոտ,  ջան ու ղուրբան են արել, ճանապարհել։ «Ես մինչև 2015 թվականը տանս դուռը չէի փակում, հիմա ինչի՞ պիտի փակեմ։ Մի հին ավանդություն կա, որ «վիշապն ամեն տարի մեկին պտի տանի, հիմա սա ա»։

Բարսեղյանի խոսքով, եթե իշխանությունը գործողություններ չի անում, իրենք ստիպված են ինքնապաշտպանական մեխանիզմներ մշակեն։ «Իշխանության ներկայացուցիչների արձագանքը բավարար չէր»,-նկատում է Բարսեղյանը Ջուլիետա Ղազարյանի սպանության հետ կապված: